Արդեն երեք-չորս շաբաթ անց աշխարհում նավթ պահելու համար տեղ չի գտնվի: Նման կանխատեսում է արել խոշորագույն էներգետիկ թրեյդերներից մեկի՝ Gunvor-ի ղեկավար Գյունվոր Թորբյորն Թորնկվիստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկա պահին վերգետնյա պահեստարաններում և լցանավերում գրեթե տեղ չի մնացել: Բացի այդ, թրեյդերներն ակտիվորեն նավթ են գնում stop-շուկայում, քանի որ այն ավելի էժան է, քան ֆյուչերսային պայմանագրերով:
Այս իրավիճակը հնարավորություն է տալիս նրանց լրացուցիչ եկամուտ ստանալ. ձեռք բերված էժան նավթը հետագայում ավելի թանկ վաճառվում է հետաձգված առաքմամբ:
Ըստ Թորնկվիստի, եթե ՕՊԵԿ+-ի գործարքից հետո նավթի արդյունահանման ընդհանուր կրճատումը հասնի օրական 12-13 միլիոն բարելի, ապա հնարավոր չի լինի «կոտրել» միտումը: Gunvor-ի ղեկավարը բացատրել է, որ ապրիլին առաջարկը 25 միլիոն բարելով գերազանցում է պահանջարկը:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը նշել էր, որ արդյունահանման կրճատումը կկազմի 15-20 միլիոն բարել: ՕՊԵԿ +-ի երկրները խոստացել են շուկայից հանել 9.7 միլիոնը: Նաև Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը պատրաստ են ստանձնել լրացուցիչ երկու միլիոն բարելի պարտավորություն:
Մինչդեռ Ռուսաստանում նավթավերամշակման գործարանները շուտով արտադրանքը պահելու տեղ չեն ունենալու և ստիպված կլինեն ցիստերններ վարձակալել երկաթուղային օպերատորներից: Տեխնիկական պատճառներով անհնար է դադարեցնել արտադրությունը:









































