Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:
Այս մասին գրում է L’Equipe-ը: Առաջնության վերսկսումցի հետո խաղերը կկայանան ամեն երեք օրը մեկ: Այս կերպ կազմակերպիչները մինչ օգոստոս կավարտեն առաջնությունը, և հաջորդիվ թիմերը կարող են մասնակցել նաև եվրագավաթային խաղերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում: