Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նվազեցնել կամ զրոյացնել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համար կարեւոր արդյունաբերական ճյուղերի համար նախատեսված նյութերի մաքսատուրքերը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Արժե մտածել տնտեսական և սոցիալական նշանակության ճյուղերի եւ բաղադրիչ նյութերի վրա մաքսատուրքերի իջեցման կամ զրոյացման մասին», – ասել է Պուտինը:
Նախագահը նաև շեշտել է տնտեսության այն հատվածներին աջակցելու անհրաժեշտությունը, որոնք առավելագույնն են տուժել կորոնավիրուսից:
Եվրասիական տնտեսական խորհրդի երկրների ղեկավարների հանդիպումը անցկացվում է տեսահամաժողովի ձեւաչափով: Գագաթնաժողովից հետո կընդունվի համատեղ փաստաթուղթ:









































