Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Բնական է, կոչը հրապարակային է լինում. եթե ես սենյակում ինքնամեկուսացվեմ ու սկսեմ հայհոյել, դա կոչ չէ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` հավելելով, որ իհարկե դեմ են ցանկացած բռնության:
Նա նաև իր անհամաձայնությունը հայտնեց արդարադատության փոխնախարարին, թե արդարացնելը վտանգավորության տեսակետից նույնն է, ինչ հնչեցնելը. «Ոչ, նույնը չի: Եթե ես լայքում եմ, երբ մեկը գրում է, որ այսինչին պետք է ապտակել կամ պատժել, դա բավարար է, որ ինձ քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն: Մենք չպիտի մոռանանք, որ մենք հայ ենք և ունենք ազգային հոգեկերտվածք»:
Նա հիշեց Ֆեյսբուքում զինվորի համազգեստը «պղծող երկոտանու թռվռալը». «Եթե ես ասեմ, որ դրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, ինձ դրա համար պիտի տանեն քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































