Sunday, 28 06 2026
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին

Կորոնավիրուսի ողնաշարը ջարդած առաջին ֆուտբոլային ակումբը․ ջախջախումից-բռնկում

Մինչ աշխարհի երկրների մեծ մասը դժվարին պայքարում է մղում համավարակի դեմ, Թուրքմենստանում կորոնավիրուսն այլևս ջախջախված է համարվում։ Ապրիլի 19-ին, այս երկրում կվերսկսվի ֆուտբոլի առաջնությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան։Նշենք, նաև, որ Թուրքմենստանում օրենքով արգելված է օգտագործել կորոնավիրուս բառը։Այս պահին ֆուտբոլի առաջնություններն ընթանում են Բելառուսում, Տաջիկստանում, Նիկարագուայում և Թայվանում։ Ֆուտբոլասերների շրջանում առավել մեծ ուշադրության է արժանացել Բելառուսի առաջնությունը։ Սոցիալական ցանցերում ֆուտբոլի եվրոպացի հազարավոր երկրպագուներ ձևավորել են ֆան ակումբներ։ Եվրոպայում այսօր բազմահազարանոց երկրպագուների բանակ ունեն բելառուսական գրեթե բոլոր թիմերը։ Ուշադրության կետրոնում է հատկապես վերջին տարիների Բելառուսի անփոփոխ չեմպիոն Բորիսովի ԲԱՏԵ-ն։

Վերջինս հանդիսանում է Բելառուսի ֆուտբոլային բրենդը։ Տարիներ շարունակ ԲԱՏԷ-ն փայլուն ելույթներով աչքի է ընկել Չեմպիոնների և Եվրոպա լիգայի խաղարկություններում։ Օտարերկրացի երկրպագուների բանակ ունեն նաև բելառուսական այնպիսի թիմեր, որոնց անունները Բելառուսից դուրս քչերին էր հայտնի։ Այս ակումբների մասնակցությամբ հանդիպումներին մարզադաշտ հաճախող մարդկանց կարելի է մատների վրա հաշվել։ Այլևս փաստ է, որ ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը համախմբել է միլիոնավոր մարդկանց՝ դառնալով թիվ մեկ մրցաշարը աշխարհում։ Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել և չի մահանա։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակված մարդկանց մահվան պատճատը այլ խրոնիկ հիվանդություններն են, իսկ COVID-19-ը միայն ֆոն է։ Ուստի այն պնդումները, որ Բելառուսում պատրաստվում են դադարեցնել ֆուտբոլի առաջնությունը չի համապատասխանում իրականությանը։

Ինչևէ, այսօր կորոնավիրուսը հաղթահարելու մասին հայտարարությամբ հանդես եկավ «Սամպդորիա» թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին: «Մեր բոլոր խաղացողներն ապաքինվել են: Հաճելի չէր լսել, որ նրանց մեջ կան վարակվածներ: Ես ունեի նրանց հետ հաղորդակցվելու հնարավորություն»,-նշել է իտալացի մասնագետները։ Համաշխարհային ֆուտբոլում վարակված մարզիկների քանակով առաջատարը Իտալիան էր, իսկ «Սամպդորիան» վարակված ֆուտբոլիստների հաշվարկում առաջին հորիզոնականում էր։ Վերջինիս միանգամից 8 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այդ ֆուտբոլիստներն են Էդգար Բարետոն Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Իտալիայում վարակվածների թվով երկրորդ հորիզոնականում երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսն» էր, սակայն օրեր առաջ թուրինյան թիմին հավասարվել էր մեկ այլ հեղինակավոր ակումբ՝ «Ֆիորենտինան»։ Վերջինիս կազմից վարակված են Դուշան Վլախովիչը, Հերման Պեսելյան և Պատրիկ Կուտրոնեն։ Կորոնավիրուսից ապաքինվել է նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Վերջինս խոստովանել է, որ իր պատճառով հիվանդությամբ վարակվել է ևս երկու մարդ։ «Լիովին ապաքինվել եմ: Ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց վարակը հաղթահարելու համար: Այդ ընթացքում ցավոք վարակեցի կնոջս ու ևս մեկ մարդու, որն ապրում է մեր հարևանությամբ: Վստահեցնում եմ, որ բոլորիս հետ ամեն ինչ լավ է, մենք վերապրեցինք դա» BBC-ին տված հարցազրույցում ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։

Նշենք, որ Իտալիայում մեծ թիվ են կազմում այն ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում ավելի ցածր դիվիզիոնները ներկայացնող ակումբներում։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները սուղ են։ Նախորդ շաբաթ կորոնավիրուսի բռնկում էր տեղի ունեցել իսպանական ֆուտբոլում։ Ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնվել էր «Վալենսիան»։ Այս թիմից վարակված են Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան, Խոսե Գարայը և ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Այս ակումբում տիրող իրավիճակի և ապաքինված ֆուտբոլիստների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա։ Կորոնավիրուսով վարակված են նաև «Էսպանյոլ» ակումբի երկու ֆուտբոլիստներ։ Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների երկու դեպք է արձանագրվել Գերմանիայում և մեկ դեպք Ֆրանսիայում։ Կորոնավիրուսով է վարակված բելգիացի հայտնի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին, որը ելույթ է ունենում չինական «Շանդյուն Լյուեն» ակումբում։ Թուրքիայում էլ հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդար մարզիչ Ֆաթիհ Թերիմը, ով ևս վարակված է։

Ինչ վերաբերվում է հայկական ֆուտբոլին, ապա մեր երկրում կորոնավիրուսով վարակված խաղացողներ այս պահին չկան։ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներն արդեն իսկ քննարկել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները:Մասնավորապես, դիտարկվում են ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում