Շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ մասնակցեցին «Մի՛ մնա տանը» սոցիալական տեսահոլովակի կոչ ուղերձին, որն ավարտվում է հետևյալ մտքով՝ «Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես…» Շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ այս հոլովակը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, և տանը չմնալու համար հոլովակում հնչող պատճառներն ընկալվեցին իբրև ծաղր:
Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ով նույնպես տեսահոլովակի մասնակիցներից է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բնական է, որ հնչելու են տարբեր կարծիքներ. «Կեսը փնովելու են, կեսը գովելու: Տեսահոլովակը գուցե այնպես է պատրաստվել, որ ուղերձը այնքան էլ ընկալելի չէ, ոմանք կարող են մինչև վերջ չդիտել և ճիշտ չընկալել, բայց բոլոր մասնակիցները, որոնք համաձայնություն են տվել նկարահանվելու, գիտակցել ենք, որ վերջում հակափաստարկով պետք է կոչ արվի մնալ տանը»:
Մանրամասն տեսանյութում:









































