Sunday, 21 06 2026
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա

Ռուսաստանում ՀՀ ո՞ր քաղաքացիներն են դեսպանության կողմից ապահովվում կացարանով

Ռուսաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից հայտնում են․

« Հայտնում ենք, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանությանը՝ իրենց օթևան տրամադրելու հարցերով։

Միևնույն ժամանակ մեր ներկայացուցիչների, ինչպես նաև սոցցանցերի միջոցով տեղեկանում ենք, որ կացության հարցով դիմող բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են շարունակել մնալ իրենց մտերիմների/բարեկամների մոտ կամ վարձու բնակարաններում՝ նախընտրելով դիմել դեսպանությանը։

Մեզ են դիմում նաև քաղաքացիներ, ովքեր երկարաժամկետ բնակվում են ՌԴ-ի տարածքում և չունեն կացության հրատապ անհրաժեշտություն ու առաջին օգնության կարիք։

Մեկ անգամ ևս նշում ենք, որ հնարավոր կացարանով դեսպանության կողմից ապահովվում են այն ՀՀ քաղաքացիները, ովքեր Մոսկվա են ժամանել այլ քաղաքներից և չունեն օթևանելու վայր, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում Հայաստանից ժամանակավոր մեկնել էին ՌԴ։ Ընդգծենք նաև, որ այս ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով դեսպանությունը համագործակցում է Ռուսաստանի հայ համայնքային կառույցների հետ։

Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք, որպեսզի դեսպանությանը դիմող քաղաքացիները ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումն իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե դիմող քաղաքացին երբ է մուտք գործել ՌԴ տարածք, արդյոք հանդիսանում է երկքաղաքացի և մինչև դիմելու պահը որտեղ է բնակվել ու աշխատել։

Նշենք նաև, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Պոդոլսկ քաղաքում գտնվող կացարանից՝ պատճառաբանելով, որ վեց անձի համար նախատեսված սենյակ-համարները չեն եղել հարմարավետ։

Այս պարագայում հորդորում ենք ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար»։

https://www.facebook.com/armembrus/posts/1090535944664875

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում