Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ինչ-որ հատուկջոկատայիններ, մահակները ձեռքին, ղարաբաղյան ակցենտով հարձակվեցին ժողովրդի վրա․ ինչ է հիշում 16 տարի անց բռնության ենթարկված քաղաքացին

Մինչ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են օր առաջ ազատ արձակել նրան, նրա ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով քարոզում են, թե ինչպիսի քաղաքական և տնտեսական «հաջողություններ» են արձանագրվել 1998-2008թթ․, երբ երկրի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, ընդդիմադիր գործիչներն էլ վերհիշում և պատմում են այդ տարիներին կրած հալածանքների մասին։

Շատերն են հիշում, թե ինչպիսի բուռն, տևական, մարդաշատ հանրահավաքներ հաջորդեցին 2003թ․ փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, երբ Ռոբերտ Քոչարյանը բռնաճնշումների միջոցով երկրորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։ Հազարավոր մարդիկ մասնակցում էին պերմանենտ հանրահավաքներին, իսկ երբ իշխանությունների հրահանգով կասեցվում էր մարզերից Երևան երթևեկությունը, մարդիկ նույնիսկ ոտքով էին գալիս այդ հանրահավաքներին մասնակցելու։ Հենց այդ հանրահավաքային ճնշման ալիքն էլ ստիպեց Սահմանադրական դատարանին՝ 2003թ․ ապրիլի 16-ին ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հայցը քննելուց հետո հրապարակել որոշում, որի 6-րդ կետով առաջարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարել և անցկացնել վստահության հանրաքվե։ Այդ հարցադրումը վերաբերում է որոշակի իրավիճակներում հասարակական դիմակայության հաղթահարմանը, և եթե ստեղծվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ օրենսդրական կարգավորումը բավարար չէ, ապա միջազգային պրակտիկայում կիրառվում է նաև իրական՝ հանրաքվեի ճանապարհը։

Հենց այս որոշումն էլ առիթ դարձավ, որ մեկ տարի անց՝ ապրիլի 12-ին, ընդդիմությունը Երևանի Բաղրամյան պողոտայում հրավիրված խաղաղ հանրահավաքի միջոցով պահանջի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։

Քաղաքական այդ գործընթացների ակտիվ մասնակիցները հիշում են նաև, թե 16 տարի առաջ այդ օրն ինչպես բռնության ենթարկվեցին բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում՝ տարեց մարդիկ և կանայք, ինչպես ոստիկանները ջարդուխուրդ արեցին ընդդիմադիր «Հանրապետություն» և Հայաստանի ժողովրդական կուսակցությունների գրասենյակները։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևոն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպիսի խայտառակ ընտրություններ տեղի ունեցան 2003թ․ փետրվարի 19-ին, որն էլ լայնածավալ բողոքի ալիք բարձրացրեց։

«2004թ.-ի ապրիլի սկզբներին ՀԺԿ-ն, «Հանրապետություն» և «Ժառանգություն» կուսակցություններն Ազատության հրապարակում սկսեցին հանրահավաքներ անցկացնել։ Ազգային ժողովը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, չէր համաձայնում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնել, ինչից էլ պարզ էր, որ իշխանությունները չեն ցանկանում վստահության հանրաքվե անցկացնել։ Ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ, Արտաշես Գեղամյանի հավաքի ժամանակ, տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև, որի ժամանակ էլ փոքր որդուս՝ Տիգրանին, 15 օրով կալանավորեցին։ Դրանից հետո էլ պայքարը գիշեր-ցերեկ շարունակում էինք Ազատության հրապարակում, նույնիսկ այդ տարածքի աղբն էինք մաքրում, հավաքում։ Այդ ժամանակ միշտ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանն էր գալիս Ազատության հրապարակ։

Նույնիսկ աղբատար մեքենաները չէին գալիս՝ աղբը տեղափոխելու։ 2004թ.-ի ապրիլի 12-ի առավոտյան Հովհաննես Վարյանը գեներալական համազգեստով եկավ, ես նույնիսկ կատակեցի՝ ասելով, թե՝ պարո՛ն Վարյան, այսօր միջոցառո՞ւմ եք կազմակերպելու։ Նա էլ ծիծաղեց։ Երեկոյան արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում, կայացվեց որոշում՝ գնալ Բաղրամյան պողոտա։ Բաղրամյանով բարձրացանք ԱԺ-ի անցագրային մուտքից մինչև վերև, հանդիպեցինք փշալարերի։ Իսկ հակառակ կողմում կանգնած էին ոստիկանական զորքերը, հավաքված էին հսկայական քանակությամբ ոստիկաններ։ Երաժշտություն էր միացված, ժողովուրդը պարում-երգում էր։ Այդ ժամանակ մեզ հետ էին և ելույթներ էին ունենում ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Ալբերտ Բազեյանը։ Հետո նրանք ասացին, որ ովքեր տաք հագուստ չունեն, թող գնան տուն, տաք հագնվեն, հետ գան։ Ժողովրդի քանակը կեսգիշերին նվազեց, մոտ 2500-3000 մարդ էր հավաքված։ Սպասում էինք, որ առավոտյան ժողովուրդը հավաքվի, միտինգը շարունակվի։ Հանկարծ նկատեցինք, որ քաղաքացիական հագուստով մարդիկ են ման գալիս մեր շարքերում։ Ոստիկանական բարձրախոսով մեզ զգուշացրին, որ հեռանանք, եկավ ջրցան մեքենան։ Մենք սկսեցինք «Քոչարի» պարել, որ ջուրը մեզ չխփի։ Մենք բոլորս ընտանիքներով էինք այնտեղ։ Իսկ Ազգային ժողովի պատգամավորները մեզ էին հետևում։ Բակում էլ շատ հատուկջոկատայիններ կային։ Քիչ անց իրարանցում եղավ։ Ժողովրդի մի մասին շրջափակեցին փշալարով։ Ինչ-որ սև հագած հատուկջոկատայիններ, մահակները ձեռքին, ղարաբաղյան ակցենտով հարձակվեցին ժողովրդի վրա, աջ ու ձախ ծեծում էին բոլորին, չէին նայում՝ կին է, թե տղամարդ։ Ոստիկանները հիմնականում քաղաքացիական հագուստով էին։ Լարվածությունը մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ սկսեցին ցուցարարներին էլեկտրաշոկի ենթարկել։ Հետո միջանցք բացվեց, և ժողովուրդը դուրս եկավ, փախավ Գրողների միության մոտով։

Իրենք օգտագործում էին նաև ձայնային նռնակներ, որոնք, երբ գցում էին ասֆալտին, կարող էին ասֆալտը պոկել ու վիրավորել մարդուն։ Իմ ձախ ոտքի վրա վերք էր առաջացել։ Եկա, հասա կուսակցության գրասենյակի մոտ, տեսա, որ գրասենյակի դռները ջարդված են, դուռը կապարակնքված է։ Մի կերպ մի տաքսի կանգնեցրինք ընկերոջս հետ, հասանք իրենց տուն։ Հետո իմացա, որ ոստիկանները, Երևանի Մաշտոցի շրջանի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի գլխավորությամբ, հարձակվել են ՀԺԿ-ի գրասենյակի վրա»,- հիշում է Լևոն Եղիազարյանը, որի ընտանիքի անդամներն այդ օրը ենթարկվել են բռնությունների։

Նա հիշում է նաև, որ այդ ժամանակ ձերբակալեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, Ժորա Սափեյանին, Արամազդ Զաքարյանին, Սուրեն Սուրենյանցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում