Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշատակելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` 4 օր առաջ կատարած ֆեյսբուքյան գրառումը, թե` տեմպի պահպանման դեպքում ապրիլի 19-ին կունենանք մոտ 1800 դեպք, ապրիլի 29-ին` 3600, ասաց. «Ես ուզում եմ, որ դուք գնահատեք այս 4 օրվա տեմպի դինամիկան, մեր կանխատեսումները նույնակա՞ն են, ինչ 4 օր առաջ էր»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք մենք արձագանքո՞ւմ ենք համաշխարհային միտումներին:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների խնդրին. «Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ՀՀ վերադառնալու հույսով ապրել»:
Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է համակարգվում պարետատան աշխատանքը Արցախի հետ:
Անդրադառնալով Ռուսաստանից ստացված թեստերի վերաբերյալ կասկածներին` Արման Բաբաջանյանը նկատեց. «Երեկ Բելառուսը հրաժարվեց Ռուսաստանից ստանալ այդ թեստերը` ասելով, որ դրանք 60 տոկոսով կարող են սխալ տեղեկություն տրամադրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: