Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` կառավարությունը քիչ անց պետք է նիստ գումարի և քննարկի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու վերաբերյալ որոշումը. «Կարող ենք ենթադրել, որ որոշումը կընդունվի: Դրանից հետո անհրաժեշտաբար խորհրդարանը պետք է անդրադառնա հարցին: Որոշումն ԱԺ ուղարկելուց հետո անհապաղ պետք է գումարվի ԱԺ հատուկ նիստ: Ըստ այդմ` մենք այսօր ամբողջ օրն աշխատելու ենք, և խնդրում եմ չլքել ԱԺ շենքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































