ՆԱՏՕ-ի հինգ նավեր և Վրաստանին պատկանող Island դասի երկու պարեկային նավակներ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դաշինքի երկրորդ մշտական ստորաբաժանումը այցելել է վրացական Փոթի նավահանգիստը:
Ըստ վրացական ափամերձ պահակախմբի ներկայացուցիչ Բադրի Շենգելիայի՝ կողմերը հետևել են կորոնավիրուսի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին: Նավաստողների միջև շփումները հնարավորինս սահմանափակ են եղել: