Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերթական կոչն է արել աշխարհում ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու վերաբերայլ։
«Աշխարհի համար այս ծանր իրավիճակում կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք ամեն ինչ անենք և օգնություն ցուցաբերենք կարիքավորներին»,- թվիթերյան իր էջում գրել է Ռոլանդուն։ Վերջինս հրապարակել է նաև Պորտուգալիայի և Իտալիայի դրոշներով դիմակներով լուսանկարներ։







































