Աշխարհում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին են վկայում worldometrics պորտալի տվյալները:
Վարակվածների ընդհանուր թիվը 1.666.895 է, մահացել է 100.450 մարդ, ապաքիվել են՝ 369 971-ը:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: