Ես կարծում եմ, որ արտակարգ դրությունը պետք է երկարաձգվի այն չափով, որ չափով այն պետք է նպաստի մարդկանց առողջության պահպանմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մյուս կողմից պետք է մտածել գործիքներ, որ այն ոլորտները, որտեղ ռիսկեր չկան կամ այդ ռիսկերը նվազագույն են, հնարավորություն ունեն գործունեությունը ծավալել, ասենք բացօթյա շինարարություն, գյուղատնտեսության ոլորտ և էլի այդպիսի ոլորտներ կան»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ չեն կարող ամբողջությամբ զրոյի հավասարեցնեն տնտեսական կյանքը, որը կարող է բերել աղետի:
«Այսինքն մի կողմից այնտեղ որտեղ ռիսկային է, հստակ պահպանել սահմանափակումները, մյուս կողմից այնտեղ, որտեղ ռիսկերը զրոյին մոտ են, գործատուներին պարտավորեցնեն, որ պահպանելով խաղի կանոնները, գործունեությունը ծավալեն և թույլ տան մարդկանց աշխատել»,-ընդգծեց նա: