Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայ-վրացական օրինակելի ակցիա. պետք է պատրաստվել

Վրաստանի օժանդակությամբ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում մի քանի տասնյակ պատանի, որոնք կորոնավիրուսի համաճարակի հետևանքով թողնում են ուսումն ու վերադառնում հայրենիք: Հաղորդուղիների հասկանալի կաթվածահարության պայմաններում նրանց Հայաստան վերադառնալու հարցում օգնում է Վրաստանը: Բանն այն է, որ վրացական կողմն էլ ունի ԱՄՆ-ում ուսանող երիտասարդ քաղաքացիների հարց, նրանց Վրաստան տեղափոխելու հարց: Վրացական կողմն այդպիսով օժանդակում է նաև հայ երիտասարդների վերադարձին: ԱՄՆ-ից Դոհա ուղերթին աջակցում է ԱՄՆ-ը, իսկ Դոհայից Թբիլիսի՝ Վրաստանը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տեսանյութ է տեղադրել համացանցում, թե ինչպես են Հայաստան վերադարձող երիտասարդները երգում օդանավակայանում: Այդ ամենն իսկապես բավականին հուզիչ է, կորոնավիրուսային աշխարհում մեր շուրջն արձանագրվող հուզիչ պատմություններից, պատկերներից մեկը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք տեսնել նաև հետկորոնավիրուսային աշխարհի հեռանկարում մեզ համար կարևոր մի պատկեր՝ հայ-վրացական սերտ գործակցության օրինակ, որի շնորհիվ Թբիլիսին Երևանի խնդրանքով կազմակերպում է հայ երիտասարդների տունդարձը՝ վրաց երիտասարդների հետ մեկտեղ:

Ինչ խոսք, այս իրավիճակը առաջացնում է նաև հարցեր, թե ինչու Հայաստանն ինքը չունի կոմունիկացիոն այն հնարավորությունը, որը թույլ կտար իրականացնել այդ տունդարձը, ինչո՞ւ է Հայաստանը տարիներ շարունակ աչքի ընկել ոչ թե ազգային ավիափոխադրող ունենալու հաջող, այլ անհաջող փորձով: Այդ հարցերը անկասկած պետք է լինեն հայաստանյան հանրային օրակարգում, և դրանք արդեն իսկ օրակարգում են օրերս ծագած ավիացիոն սկանդալի ֆոնին:

Բայց, դրանով հանդերձ, առկա իրավիճակում ականատես ենք դառնում հայ-վրացական գործակցության, որը պետք է նաև առիթ դառնա խորհելու այն մասին, որ հետվարակային աշխարհում երկու հարևան պետությունները, առավել ևս անվտանգային բնական պահանջներով ու անհրաժեշտություններով շաղկապված երկու պետությունները պետք է ունենան որակապես այլ գործակցության մակարդակ: Դա պարզորոշ վկայեց կորոնավիրուսային աշխարհը, որտեղ իրավիճակը, արտակարգ մարտահրավերն ու սպառնալիքը ստիպեցին երկրներին սեղմվել, ինչը բարձրացրեց անմիջական հարևանի՝ առավել ևս անվտանգային միասնական տրամաբանության միջավայրում գտնվող հարևանի նշանակությունն ու զորակցության արժեքը:

Այդ իմաստով Երևանն ու Թբիլիսին ռեգիոնում բացառիկ վիճակում են, ինչը պետք է ստիպի հետկորոնավիրուսային աշխարհի առնչությամբ իրականացնել համատեղ քննարկումներ ու երկխոսություն: Իհարկե, թվում է, որ այժմ դրա ժամանակը չէ, քանի որ երկրները առանձին-առանձին զբաղված են վարակի դեմ պայքարով և պիկը կառավարելով, կորը կոտրելով: Սակայն անկասկած է, որ հաջորդելու է շրջանը, երբ սկսվելու է նոր համաշխարհային հեռանկարներին միտված կյանքը, որին պետք է պատրաստվել արդեն այսօր, և անկասկած է, որ այդ պատրաստվածությունը մի կողմից՝ պահանջելու է առավելագույն ինքնաբավություն, մյուս կողմից՝ առավելագույն արդյունավետ կոոպերացիա այլ պետությունների, առավել ևս՝ անվտանգային ընդհանուր պահանջների միջավայրում գտնվող անմիջական հարևանների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում