Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Եվրամիության որոշումն ու Եվրասիական միության մերկացումը

Եվրամիության ֆինանսների նախարարները երկրորդ փորձից հաջողացրել են պայմանավորվել կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ֆինանսական փաթեթի շուրջ, ինչը չէր ստացվել անել ապրիլի 7-ին: Եվրամիությունը հակաճգնաժամային միջոցառումների համար կհատկացնի կես տրիլիոն  եվրո, որից 300 միլիարդը կուղղվի փոքր ու միջին բիզնեսի և գործազուրկների աջակցությանը: Եվրամիության համար կորոնավիրուսի ճգնաժամը ունեցավ բազմաբնույթ հետևանք՝ տնտեսականին զուգահեռ բերելով թե՛ քաղաքական, թե՛ նաև սոցիալ-հոգեբանական խնդիրներ՝ կապված ընդհանրապես կառույցի կենսունակության հետ:

Բանն այն է, որ ճգնաժամը ստիպեց մասնատել երբեմնի միասնական Եվրոպան, փակել սահմանները, Իտալիան սկսեց բացահայտ դժգոհել Եվրամիությունից՝ իրեն բավարար չօգնելու համար: Կհաջողվի՞ կես տրիլիոն դոլարի ծրագրով չեզոքացնել տնտեսական ճգնաժամի հետևանքի ծանրությունն ու զուգահեռ փաստորեն վերականգնել Եվրամիության սոցիալ-հոգեբանական միջավայրը: Այդ հարցին հստակ պատասխանելը գործնականում անհնար է, քանի որ դեռևս անորոշ է մնում, թե աշխարհը ի վերջո ինչ ռեժիմում է կորոնավիրուսի դեմ պայքարի առումով և հետվարակային հեռանկարների տեսանկյունից:

Այդուհանդերձ, Եվրամիությանը հաջողվեց թերևս կանգնեցնել անկումը: Խոսքը տնտեսականի մասին չէ, այլ տնտեսական առիթով՝ սոցիալ-հոգեբանական, քաղաքական անկման մասին: Դա երաշխիք չէ, որ չի գա մարտահրավերի երկրորդ փուլ, բայց այս փուլում Եվրամիությունը կարծես թե ուշք եկավ և սկսեց կառավարումը:

Այդ ֆոնին էլ հետաքրքիր է վիճակը այնտեղ, որտեղ Հայաստանն է՝ Եվրասիական միությունում, որը ունի տնտեսական միասնական տարածություն և կենսունակ կառույց լինելու հավակնություն: Հավակնություն, որից կորոնավիրուսը չի թողել գործնականում ոչինչ, և այդ իմաստով ԵՏՄ-ն առկա իրավիճակում ունի ընդհանրապես կենդանության նշաներ ցույց տալու, ոչ թե ճգնաժամ կառավարելու անհրաժեշտություն:

Մինչդեռ մենք տեսնում ենք, որ համաճարակը արդեն մի քանի շաբաթ է՝ կլանել է աշխարհը, իսկ Եվրասիական միության անդամ պետությունների միջև գործնականում չկա բարձր մակարդակի հաղորդակցություն, անգամ նախարարական մակարդակի քննարկումներ: Կայացվել է երրորդ երկրներից մի շարք էական ապրանքների ներկրման մաքսատուրքի զրոյացման որոշումը, որն ինչ խոսք կարևոր որոշում է, սակայն ավելի շուտ ուղղակի չխեղդվելու որոշում: Իսկ ինչպես ջրից դուրս գալ՝ Եվրասիական միությունում չեն էլ քննարկում, ինչը լավագույնս բնորոշում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը:

Այն Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունը բավարարելու միջոց է, որը, սակայն, ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի համար դառնում է բեռ՝ որքան հավակնությունն էր, նույնքան էլ թերևս պետք է լինի պատասխանատվությունը այդ հավակնության գործիքի կամ միջոցի հանդեպ: Մինչդեռ Մոսկվան այդ իմաստով չունի պատասխանատվության ռեսուրս և ավելին՝ գործնականում հրաժարվում է անգամ ունեցածը ընդհանուր շահին ծառայեցնել՝  էներգակիրների գնի նվազեցումը, մասնավորապես՝ գազի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում