Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 519 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 14 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 422 է: Վարակից մահացել է 17 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 300-ից ավելին է:

Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 869 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 335 մարդ։

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 93: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 733 է, Թուրքիայում՝ 38 226 է, Բելգիայում՝ 23 403 է, Շվեյցարիայում՝ 23 280 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում