Հուլիսի 19-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանապետը ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է նշված մեկուսարանում ծառայողական քննություն անցկացնել:











































