Ռյազանի շրջանի Ելատմա բնակավայրում տղամարդը ոսորդական հրացանից կրակել է 5 մարդու վրա:
Ըստ հետաքննության, ապրիլի 4-ին ժամը 22:00-ին 1988 թվականի ծնված տղամարդը իր պատշգամբից նկատողություն է արել փողոցում իր պատուհանների տակ բարձրաձայն խոսողներին: Լեզվակռվից հետո նա վերցրել է հրացանը, դուրս եկել տնից եւ կրակել 4 տղամարդու եւ կնոջ ուղղությամբ: Ստացած վերքերից բոլորն էլ մահացել են:
Կրակողը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Ըստ «Ինտերֆաքսի», կրակողը գրանցված է եղել նյարդահոգեբուժական դիսպանսերում:
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ որսորդական հրացանը պաշտոնապես գրանցված է, սակայն չի նշում տիրոջ անունը: