Ինչ կմտածի մարդը, եթե իմանա, որ երկու շուն հայտնվել են բաց ծովում շնաձկների շրջապատում: «Իհարկե, շների վիճակն անհույս է»,- կպնդի նա: Սակայն այս անգամ իրավիճակն այլ է եղել՝ շնաձկներն են խնդիրներ ունեցել:
Youtube-ում հայտնվել է մի տեսանյութ, որն արվել Ավստրալիայում և գերել է շատերի ուշադրությունը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու շուն լողում մի քանի շնաձկների շրջափակման մեջ: Շներին նույնիսկ հաջողվել է այս իրավիճակից հաղթանակած դուրս գալ: Սկզբում շնաձկները փորձել են շներին քշել դեպի ավելի խոր տեղ, սակայն, անսպասելիորեն, շունը սուզվել է և հարձակվել նրանցից մեկի վրա: Ի վերջո, շներին հաջողվել է անվնաս դուրս գալ այս իրավիճակից:












































