Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Այս նախագծի փոխարեն, լավ կլիներ՝ իշխանությունը փողոց դուրս բերեր ուժային կառույցներին

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։ Արտակարգ դրության օրենքում փոփոխությունների այս նախագիծն Ազգային ժողովում այսօր կրքեր բորբոքեց: Ինչո՞վ է պայմանավորված այդ օրենքն ընդունելու հրատապությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, վերլուծաբաններ Ռոբերտ Ղևոնդյանը և Հակոբ Բադալյանը:

«Սա գործիք է, որը թույլ է տալու վարակակիրների շփումներն ավելի արագ բացահայտել: Արտակարգ դրության պայմաններում այս օրենքով պարետատունը հնարավորություն է ունենալու բացահայտելու վարակակիրների շփման շրջանակները: Խոսքն այն տվյալների մասին է, որոնց այսօր տիրապետում են Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները, այս նախագիծը գաղտնալսման մասին չէ, այլ բաժանորդի տեղաշարժման»,- նշեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ այսպիսի հաջողված փորձ ունեն հարավային Կորեան, Սինգապուրը և այլն:

Պատգամավորը նաև հավելեց, որ եթե քաղաքական մեծամասնությունն այս նախագծի ընդունմամբ այլ նպատակներ իրականացնելու ցանկություն ունենար, կգնար նախկինների ճանապարհով՝ այսինքն՝ թաքուն կօգտվեր այդ տվյալներից, բայց չէր բարձրաձայնի այդ մասին:

Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծեց, որ խստագույնս պետք է վերահսկել քաղաքացիների տնից դուրս գալը: «Եթե իշխանությունը ցանկանում է գտնել վիրոսակրի հետ շփումների շրջանակը, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ուժային կառույցները փողոց դուրս հաներ և հետևեր մարդկանց տեղաշարժին: Օրինակ՝ Չինաստանում, մարդիկ, փողոց դուրս գալով, շրջափակվում էին ոստիկանների կողմից, և եթե կենսական անհրաժեշտությամբ չէր դուրս եկել, միանգամից տուն էր ուղարկվում, Հնդկաստանում ծեծում էին…»,- նշեց վերլուծաբանը:

Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ առկա է վարակի տարածումը դանդաղեցնելու և եթե հնարավոր է ընդհանրապես դադարեցնելու խնդիր, և կարևոր է այս գործիքից օգտվելը. «Սա ոչ թե ծայրահեղ , այլ անհրաժեշտ միջոց է, և որ բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործել համաճարակի դեմ պայքարելու համար… Թվային տեխնոլոգիաների դարում այսպես թե այնպես մենք վերահսկվում ենք, մենք ապրում ենք մի դարում, երբ հնարավոր է մեզ նկարել անգամ տիեզերքից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում