Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը քննարկում է առաջնության մնացած 92 խաղերը Լոնդոնի, Լեսթերի և Նոթինգհեմի մեկուսացված ճամբարներում, ինչպես նաև ուսումնամարզական բազաներում անցկացնելու հնարավորությունը՝ կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է The Independent պարբերականը:
Առաջնության հանդիպումները կհեռարձակվեն հեռուստատեսությամբ:
Նշվում է, որ այս գաղափարը ստացել է Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը:
Անգլիայի առաջնությունը կասեցվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: