Վրաստանը ռուսներին թույլ չի տալիս իր տարածքի միջով Հայաստանից ցամաքային ճանապարհով մեկնել հայրենիք: Այս մասին հաղորդել է Երևանում Ռուսաստանի դեսպանությունը` COVID-19-ի պատճառով մեկնել չկարողացող հայրենակիցներին խորհուրդ տալով անհապաղ օգտվել ավիահաղորդակցությունից:
«Կապված վրացական կողմի` իր տարածքի միջով անցնելու թույլտվության հրաժարման հետ այն ռուս քաղաքացիներին, որոնք Հայաստանից ցամաքային ճանապարհով են ցանկանում մեկնել, կրկին ՌԴ քաղաքացիներին թախանձագին խորհուրդ ենք տալիս անհապաղ օգտվել, քանի դեռ պահպանվում է Հայաստանը լքելու հնարավորությունը` օգտագործելով ավիահաղորդակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրվել է դեսպանության Facebook-ի էջում:
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 30-ից սահմանափակել ավտոմոբիլային, երկաթուղային, ոտքով, գետային երթևեկությունը և խառը անցակետերը ռուսական սահմանի միջով, ինչպես նաև ռուս-բելառուսական ցամաքային հատվածը: Այդ որոշումն ընդունվել է Ռուսաստան կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար: Սահմանափակումները չեն վերաբերում միջազգային հաղորդակցության բեռնատար ավտոմեքենաների վարորդներին: