«Շատ տնտեսվարողներ, անհատ ձեռնարկատերեր, գործարարներ ակնհայտորեն վնասներ են կրում և կրելու են։ Նրանցից շատերը վարկային ծանրաբեռնավածության տակ են, և իշխանությունը պետք է զարկերակի վրա պահի մատը, որ դա չվերածվի աղետի։ Բոլորն էլ հասկանում են, որ սա իշխանությունների մեղքով առաջացած խնդիր չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց, որ շատ կուզեր՝ կառավարությունն ականաջալուր լիներ անկախ ֆինանսիստների, բանկային գործի անկախ մասնագետների, տնտեսագետների կարծիքներին, և ոչ թե սահմանափակվեր միայն կառավարության ներսում մասնագետների կարծիքով։