Գերմանական Rammstein խմբի հիմնադիր և մենակատար Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է Բեռլինում՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Այդ մասին հայտնում է Bild պարբերականը:
57-ամյա երաժիշտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշվում է, որ արտիստը շատ բարձր ջերմություն ունի:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։