Friday, 12 06 2026
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան

Էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց գյուղացիներից բռնագանձել են վարկի գրավը (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր նիստում ընդունեց որոշում, որով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնում է չհոսանքազրկել Գայ գյուղի բնակիչներին էլեկտրաէներգիայի դիմաց ունեցած պարտքի համար՝ մինչև խնդրի վերջնական կարգավորումը: Եթե բաժանորդն ընդունում է պարտքի գոյությունը, «ՀԷՑ»-ի հետ կնքվում է առնվազն 3 տարի ժամկետով պայմանագիր՝ այն մարելու համար: Հակառակ պարագայում խնդիրը պետք է լուծվի դատարանում:

«Տարիներ շարունակ կուտակված պարտքի պատճառով մարդկանց պետք էր նախօրոք զգուշացնել և անջատել: Ընդամենը 1000 դրամ պարտքի համար բոլորի հոսանքը անջատում եք: Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ այդ հսկայական պարտքերի առկայության դեպքում դուք շարունակում եք մատակարարել և հանկարծ տարիներ հետո հիշել եք, որ պարտքեր կան կուտակված»,- հարցադրում արեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նիստին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ պարտքի մասին բնակիչներին պատշաճ կարգով չեն տեղեկացրել, 4 դատական գործերի մասով կան վճիռներ, սակայն քաղաքացիներն անտեղյակ են եղել անգամ պարտք ունենալու մասին: Ա.Բախշյանը տեղեկացրեց, որ դատարանը վճիռներն ուղարկել է ԴԱՀԿ ծառայություն, որը կալանք է դրել գյուղացիների վերցրած վարկերի դիմաց տրված գրավների վրա, և այժմ դրանք չեն վերադարձնում:

«ՀԷՑ»-ի ֆինանսների և էկոնոմիկայի տնօրեն Կոնստանտին Ֆեֆիլովը նշեց, որ ընկերությունը կշարունակի խնդիրները դատական կարգով կարգավորել:

«ՀԷՑ»-ի իրավաբան Վարդան Գրիգորյանը նկատեց, որ եթե վճիռները կայացվել են, և կողմը ծանուցված չի եղել գործի քննության մասին, ապա դա հիմք է բողոքարկելու այդ վճիռը. «Գոյություն ունեն ավելի բարձր դատական ատյաններ: Իսկ մենք կարող ենք ևս մեկ անգամ վերանայել և համադրել հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հետ»:

«ՀԷՑ»-ի իրացման տնօրենի տեղակալ Արմեն Մովսիսյանն էլ հայտնեց, որ ներկայացված անդորրագրերի հիման վրա Գայ գյուղի 37 և Հայկաշեն գյուղի 2 բնակիչների մասով կատարվել է վերահաշվարկ 64,659 կվ/ժ էլեկտրաէներգիայի մասով, որը համարժեք 1 մլն 613770 դրամի:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Գայ համայնքի ծախսած էլեկտրաէներգիայի հարցերով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի նախագահ Զավեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, 1 ամսում աշխատել է 3 գյուղերում (Գայ, Հայկաշեն, Առատաշեն) և 1800-ից ավելի փաստաթղթային փաթեթներ է ուսումնասիրել, բոլոր առկա կտրոնները, նաև այն հատվածը, որ անդորրագրերը չեն պահպանվել: Կազմվել է 30-35 էջանոց փաստաթղթային փաթեթ, որը ներկայացվել է «ՀԷՑ»-ին, որպեսզի ապահովվի դրա հետագա իրավական կարգավիճակը:

Զ.Գրիգորյանը հայտնեց, որ բնակիչները չեն համաձայնվում 10-15 մլն դրամի չափով պարտքի հետ, և հարցը կքննարկվի. «Դատարանի որոշումը միակ ընդունելի տարբերակն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում