Եվրամիության բոլոր երկրները, բացառությամբ Իռլանդիայի, ներմուծել են ժամանակավոր սահմանափակումներ ԵՄ-ում ճանապարհորդությունների վրա՝ կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
«Մենք կարող ենք հաղորդել, որ Եվրամիության բոլոր երկրները, բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Շենգենյան գոտու բոլոր երկրները ժամանակավոր սահմանափակումներ են ներմուծել ԵՄ-ում ոչ անհրաժեշտ ուղևորությունների նկատմամբ»,- ասել է Մամերը: