Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իմ գործի հետ չի կապված, հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է. «Ոսկու շուկա»-ի Վաղարշը` Գագիկ Բեգլարյանի մեղադրանքի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։ Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Նույն տեղեկատվության համաձայն՝ «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին։

Ըստ աղբյուրի, Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-2010թթ․) կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։ Բայց, քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են:

Վաղարշ Աբրահամյանը, սակայն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս մեղադրանքները, որոնք առաջադրվել են Գագիկ Բեգլարյանին, կապված չեն իր գործի հետ, այլ նրա նախարար եղած ժամանակ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ։

-Ես կարդացի առաջադրված մեղադրանքները, և եթե դուք էլ նայեք, ապա կտեսնեք, որ դա հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է։ Նրա նախարար աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դա մեր հետ կապ չունի։ Բայց հետո չգիտեմ ինչպես կստացվի, մեր գործի հետ ինչ կլինի։

–  Պարոն Աբրահամյան, Գագիկ Բեգլարյանի հետ կապված Դո՞ւք եք հաղորդում տվել ազգային անվտանգության ծառայությանը, Դուք եք ասե՞լ, որ 75 հազար ԱՄՆ դոլար կաշառք եք տվել վերջինիս։

-Ես չեմ տվել հաղորդումը, կարող եք քննիչից իմանալ այդ մանրամասները, հեռախոսով էլ չեմ ցանկանում նման թեմաներ քննարկել։ Կարող եք դիմել ու քննիչից իմանալ ով է դիմել, ինչ է ասել, ոնց է ստացվել ու ինչից է ստացվել։

Իսկ ինչո՞ւ հիմա վերաբացվեց այս պատմությունը։ Այդ հասցեում կառուցված բնակելի շենքերը արդեն շահագործվում են վաղուց։ Ինչու հիմա որոշեցիք բացահայտել, որ շինթույլտվությունը ստացել եք կաշառքի արդյունքում։

-Դե ոնց բացվել է գործը, սկիզբը ոնց եղել է, այդտեղից  պետք է հարցնել, իմանալ։ Ինձ հարցրել են, ես էլ ոնց եղել է, այնպես էլ պատմել եմ։

Այսինքն պատմել եք, որ 75 հազար դոլար կաշառք եք տվել Գագիկ Բեգլարյանին նրա եղբոր միջոցով շինթույլտվության համար։

-Դե տենց մի բան էլի։ Անպայման ուզում եք մի բան ասեմ, թողեք հանգիստ սթրվենք այս վիճակում։ Թող իրավապահները որոշեն ամեն ինչ, գնահատեն վիճակը, կատարվածը։ Ես դրան մասնակից եմ ինչ -որ չափով, ինչ հարցրել են, պատասխանել եմ։ Մնացածից տեղեկութոյւն չունեմ։ Այդտեղ շինարարությունը 10 տարի առաջ ավարտվել է, շենքերը իրենց տերերը ունեն և մարդիկ ապրում են դրանց մեջ։

Այսինքն Դուք  հարցաքննվե՞լ եք արդեն այս գործով։

-Ես Հայաստանում չէի, վերադարձել եմ ու ինձ դեռ չեն կանչել ԱԱԾ։ Կհրավիրեն հարցաքննության, Դուք էլ կիմանաք այդ մասին։

Իսկ կաշառք առաջարկելը ձեր կամքով է եղել, թե այն ժամանակվա քաղաքապետն ինքն է կաշառք պահանջել շինթույլտվության համար։

-Այդ հարցերին թույլ տվեք չպատասխանել Քննիչներից կարող եք ամեն ինչ իմանալ։ Դուք պետք է գտնեք, թե այդ ինֆորմացիան որտեղից է եկել, որտեղից է սկսվել քրեական գործը, այնտեղից էլ կարող եք մանրամասներ իմանա։

Պարոն Աբրահամյան, իսկ ոսկու շուկան  աշխատում է այս օրերին։

-Չի կարող շուկան աշխատի։ Կասեցված է աշխատանքը։

Այսօրվանի՞ց եք կասեցրել, թե՞ ավելի վաղ։

-Մենք 10-20 օր առաջ ենք կասեցրել, մինչև պարետի հայտարարելը։ Մենք նպատակահարմար ենք գտել աջակցել պատկան մարմիններին վարակի տարածումը կանխելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում