Tuesday, 14 05 2024
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Հեռացող նախագահի վերջին «կարապի երգն է». Աբխազիայի նախագահին ուղղված շնորհավորանքը չի վնասի հայ-վրացական հարաբերություններին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիային: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ասլան Գեորգիի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա  պետական ինքնիշխանության ամրապնդմանը: Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերը հետագայում ևս կընդլայնվեն ու կխորանան: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության եւ բարգավաճման»-նշել է ԱՀ հեռացող նախագահն իր ուղերձում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի գնացող ղեկավարությունը բացարձակապես անհաղորդ է այն ամենին, ինչ արվում ու ասվում է Երևանում. «Եվ շարունակում է իր «զորիբալայանական աշխարհընկալմանը հարիր ու համահունչ իր մոտեցումները։ Բայց ես կարծում եմ, որ նոր ընտրություններով այս ամեն ինչը կվերջանա։ Բացի  այդ, հարկ է նշել, որ հայ-վրացական հարաբերություններում հաստատվել է  այնպիսի երկխոսություն, որ սա որևէ ձևով չի կարող բացասական առումով ինչ-որ բան փոխել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ սա տարիներից եկող  իներցիա է.«Վերջին «կարապի երգերներն» են։ Հիմնված է այն իլուզիայի վրա, որ սա կարող է հաճելի լինել Ռուսաստանին կամ կարող է Ռուսաստանի վերաբերմունքի մեջ որևէ բան փոխել։ Բայց մենք պետք է շատ լավ հասկանանք, որ Ռուսաստանը թքած ունի բոլորի և հավասարապես ամեն ինչ վրա»,-եզրափակեց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այս իրավիճակը, «ավանդույթը» նոր չէ. «Վրաստանը ֆորմալ առումով սա չի ընդունում և շատ հասկանալի է։ Բայց ես կարծում եմ, որ այս հարցը Վրաստանն ու Հայաստանը տարիների ընթացքում քննարկել են ու լռելյայն եկել են փոխըմբռնման և չեմ կարծում, որ այս իրավիճակը իրական քաղաքական ռեժիմում հայ-վրացական հարաբերությունների համար խնդիր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ սա կարող է դուր չգալ Վրաստանին, բայց նաև Վրաստանի պաշտոնյաների բազմաթիվ քայլեր ու հայտարարություններ են լինում, որոնք չեն բխում Հայաստանի շահերից.«Մենք էլ հասկանում ենք, որ վրացիներն իրենց խնդիրներն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և բնական է, որ Հայաստանի հետ հարաբերության համար իրենք չեն խզելու իրենց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Կա հայ-վրացական փոխըմբռնում և փոխադարձ շահերը շատ ավելի կարևոր են»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Արցախն Աբխազիայի հետ նույնականացնելու խնդիր չկա, հատկապես որ քաղաքական ամբողջական շրջանակի իմաստով մենք տեսնում ենք, որ հիմնականում արարողակարգային դրսևորման շրջանակներում է այս կապը․ «Այսինքն շնորհավորանքներ, երբեմն՝ այցեր, այդքանը։ Հասկանալի է՝ Արցախը չճանաչված պետություն է և պետք է հասկանանք, որ չճանաչված պետության տրամաբանության մեջ կարող են լինել շփումներ այլ չճանաչված պետությունների հետ։ Դիտարկել իրավիճակը ճանաչված միջազգային իրավունքի սուբյետի տեսանկյունից՝ այնքան էլ համարժեք չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում