Անզգուշություն. Հանրային տրանսպորտում մարդիկ դիմակներ չեն կրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած արտակարգ դրությանը և պարետատան նախազգուշացումներին, նույնիսկ հանրային տրանսպորտում մարդիկ չեն կրում պաշտպանիչ դիմակներ: Մինչդեռ այդ դիմակները անհրաժեշտ են ոչ միայն դրանց կրողներին վարակից պաշտպանելու, այլ նաև շրջապատին հնարավոր վարակի աղբյուրից պաշտպանելու համար: Այսինքն՝ եթե մարդը չի մտածում իր անձնական պաշտպանվածության մասին, նա պարտավոր է մտածել իրեն շրջապատողների մասին:

Աշխարհի բազմաթիվ երկրներում հանրային տրանսպորտի գործունեությունը, այդ թվում և մետրոյինը դադարեցվել է, Հայաստանում նման արգելք չկա, բայց դա չի նշանակում, որ հանրային տրանսպորտը պետք է դառնա վարակի տարածման միջոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: