Վրաստանի Բաթումի քաղաքում հյուրանոց է փակվել՝ Ռուսաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու պատճառով։ Այս մասին հայտնել է «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերության տվյալներով ՝ ՌԴ քաղաքացին ներկայում հետազոտություն է ացնում հիվանդանոցում: Նշվում է, որ փակ սահմանների պայմաններում Վրաստան նրա ժամանման հանգամանքները հայտնի չեն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: