Մարտի 22-ին պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մատուցած պատարագն ուղիղ հեռարձակվել է պատրիարքության ֆեյսբուքյան պաշտոնական էջով:
Համայնքին ուղղված խոսքում Սահակ 2-րդ պատրիարքը նշել է. «Այս վիճակի հետ կապված պետք է ինչ-որ բան անեինք և մենք ընտրեցինք այսօրվա տեխնոլոլոգիաները ու սոցմեդիայի միջոցով կապվեցինք ձեզ հետ: Մեր այս միջոցառումներին ու քարոզներին կարող եք հետևել ձեր տանից:
Դուք չեք կարողանում եկեղեցի գալ, մենք էլ մտադիր ենք եկեղեցին բերել ձեզ մոտ»:
Նշեքն, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1236-ի, մահացե է 30 մարդ: