ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական նամակ է ուղարկել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտնում է Renhap-ը:
Նամակում Թրամփը ցանկություն է հայտնել միասին պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:
«Մենք ստացանք ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված նամակը, նամակում նա բացատրեց նաև երկու երկրների միջև հարաբերությունների խթանման իր ծրագիրը և մտադրություն հայտնեց համագործակցել հակահամաճարակային աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: