Saturday, 27 04 2024
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Սերժ Սարգսյանը ցրո՞ւմ է գաղջը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է բավականին ուշագրավ հայտարարություն այն մասին, որ Սարգսյանը ուղիղ կապով հարաբերվում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ և անհրաժեշտ ցուցումներ տալիս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կուսակցության վարքագծի առումով: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը, ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, հորդորել է համախմբել իրենց ունեցած մասնագիտական ներուժը և առաջարկություններ մշակել կառավարությանը ներկայացնելու համար: Գրասենյակը տարածել է նաև, որ ըստ երրորդ նախագահի, ներկայումս խնդիրը բոլորինն է և պետք է գերակա լինի համախմբվածության սկզբունքը: Պետք է նկատել, որ հայտարարությունը բավականին անսպասելի է, հատկապես հաշվի առնելով այն, որ այս օրերին նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ, ընդ որում՝ այդ թվում նաև ՀՀԿ-ից, զբաղված են եղել ոչ թե համախմբվածության, այլ պարզապես հակառակի միտված գործողություններով ու քարոզչությամբ, կորոնավիրուսային իրավիճակն օգտագործելով նոր կառավարության հետ հարաբերություն պարզելու նպատակով:

Միևնույն ժամանակ, ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է Սերժ Սարգսյանի գրասենյակի, այսպես ասած, կառուցողական և բովանդակության առումով իսկապես պետականամետ հայտարարությունը: Դա տարբերվելո՞ւ փորձ է, թե՞ նախկին համակարգի մինչ այսօր ցուցաբերած, մեղմ ասած, ոչ կառուցողական վարքագիծը քողարկելու փորձ: Իհարկե, հանուն արդարության պետք է նաև նկատել, որ այս օրերին բավականին բարձր պետական մտածողության և գիտակցության օրինակ են դրսևորել նախկին կառավարության որոշ ներկայացուցիչներ, հանրությանը ներկայանալով իրապես մասնագիտական դիրքորոշումներով և մերժելով քաղաքական շահարկումները: Այդուհանդերձ, դրանք եղել են բացառիկ դրսևորումներ, ընդհանուր իսկապես գաղջ քարոզչական ֆոնի պայմաններում: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փորձում է ցրե՞լ նախկին համակարգի ընդհանուր վարքագծի թողած գաղջը, թե՞ ցույց տալ, որ այդ առումով չունի որևէ պատասխանատվություն դրա համար: Հազիվ թե պետք է ակնկալել, որ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը հիմնական հասցեատեր է դիտել հանրությանը: Թերևս, լավ են պատկերացնում, որ Սարգսյանի կառուցողականությունը՝ անկախ այդ հարցում անկեղծությունից, հանրության մոտ չի արժանանալու լայն վստահության, չի ներշնչելու հավատ և դիտարկվելու է ձև կամ ինչ-որ հետին միտք: Հայտարարությունն, ըստ ամենայնի, ավելի շուտ քաղաքական ազդակ է, քաղաքական արձանագրում, ըստ ամենայնի, հետագա հնարավոր վերադասավորումների հանգամանքը և այդ համատեքստում էլ հենց նախկին իշխող համակարգի շրջանակում առկա թեժ մրցակցությունը հաշվի առնելով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում