Google որոնողական համակարգը հուլիսի 20-ից սկսել է զգուշացնել իր օգտատերերին, եթե նրանց համակարգիչը վարակված է: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Զգուշացումը հայտնվում է որոնման արդյունքների հետ մեկտեղ: Google-ի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ Google-ը վարակված համակարգիչներից ստանում է այլ տիպի թրաֆիկ, քան նորմալներից:
Այդ թրաֆիկը Google-ին է հասնում ոչ թե անմիջապես, այլ տարբեր վնասակար սերվերների միջնորդությամբ: «Մենք հույս ունենք, որ, զգուշացնելով օգտատերերին, որոնցից թրաֆիկը գալիս է կասկածելի սերվերներով, մենք կօգնենք օգտատերերին ժամանակին արձագանքել վիրուսային վտանգին, օրինակ՝ թարմացնել համակարգչի պաշտպանությունը»,- ասել է Մենշերը: