Մարտի 18-ից Ռուսաստանն ու Հայաստանը երկու շաբաթով դադարեցնում են ուղևորափոխադրումները կորոնավիրուսի պատճառով՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին:
«Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համապատասխան որոշումը, որը սահմանափակում է երկու երկրների ցամաքային և օդային հաղորդակցությունը»,- ասել է Նաղդալյանը:
Նա հավելել է, որ այդ սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների համար: