Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի դեԷսկալացիայի գոտու իրադրության շուրջ: Այդ մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ:
«Իդլիբի վերաբերյալ մոսկովյան հուշագրին համապատասխան, մարտի 10-ին Անկարայում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ»,-նշում է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում M-4 ավտոմայրուղում համատեղ պարեկման մանրամասները, որի սկիզբը նախատեսված Է մարտի 15-ին: