Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

Այս երկխոսությունը հրատապ խնդիրների նկատմամբ բարձր պատասխանատվության դրսևորում է. Արա Գոչունյան

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով Հայաստանում ձևավորված քաղաքական նոր մշակույթը, նշեց.

«Վերջին շրջանում ձևավորված քաղաքական կյանքում իշխանության և ընդդիմության միջև մի բեկումնային պահ եղավ երեկ, երբ իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչները իրար դիմաց նստեցին և քննարկեցին ինչ-ինչ քաղաքական խնդիրներ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։ Բնականաբար, հայկական ավանդույթների տեսակետից սա կարևոր իրադարձություն է, և պետք է ասել, որ անկախ պետականության տեր ժողովրդի քաղաքական հայացքներին, հասուն քաղաքական մտքին հարիր երևույթ է, երբ որ համազգային նշանակության խնդիրների կապակցությամբ իշխանությունը և ընդդիմությունը զգում են պատասխանատվություն և տարբեր մոտեցումերով, տարբեր աշխարհայացքով, անգամ մրցակցության երևույթներով հանդերձ՝ կարողանում են համախմբվել մի սեղանի շուրջ, կարծիքներ փոխանակել այն խնդիրների կապակցությամբ, որոնք հայոց պետականության ամրապնդման տեսակետից լուրջ նշանակություն ունեն»։

Արա Գոչունյանը նաև հավելեց. «Ինձ թվում է՝ սա միաժամանակ հայկական սփյուռքի կարոտած, ակնկալած երևույթն է հայրենի քաղաքական գործիչներից, որովհետև, ինչպես գիտենք, սփյուռքը, լինելով հայրենիքից դուրս, հայրենիքի վերաբերյալ ներքին քաղաքական պրոցեսները միշտ էլ իդեալականության ձգտումներով է ընկալում։ Մարդիկ չեն ցանկանում, որ երկփեղկվածություններ առաջանան հայրենի քաղաքական թատերաբեմի վրա»։

Արա Գոչունյանը երկխոսությունը որակեց որպես բարձր պատասխանատվության դրսևորում և իր հերթին ողջունեց կողմերի ցուցաբերած բարի կամքը. «Այս երկխոսությունը հրատապ խնդիրների նկատմամբ բարձր պատասխանատվության դրսևորում է, ինչը վկայում է մեր պետականության ամրության երաշխիքների մասին։ Հետևաբար, ողջունելի իրադարձություն է, և ես մաղթում եմ, որ գործընթացը ունենա իր դրական շարունակությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում