Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում մարտի 6-ի գիշերվանից հրադադարի ռեժիմ մտցնելու մասին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիան իրավունք է վերապահում իրեն պատասխան տալ Սիրիայի ռեժիմի կողմից հարձակումներին։
«Սկսած այս գիշերվա տասներկուսից հրադադարի ռեժիմ կմտցվի։ Դրա համար կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը», ասել է Էրդողանը։