Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում դեռևս լուրջ է աղքատության խնդիրը։ Այդ մասին է վկայում Վրաստանում UNICEF-ի մանկական հիմնադրամի կողմից անցկացրած հետազոտությունը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր։
Հիմնադրամի ներկայացուցիչ Ռոնալդ Մոնաշի խոսքերով, Վրաստանում նորից մնում է աղքատության խնդիրը՝ չնայած վերջին տարիներին նրա տնտեսության զարգացմանը և կառավարության կողմից սոցիալական ծրագրերի վրա ակտիվ աշխատանք տանելուն.
«Խնդիրն այն է, որ ոչ բոլոր ընտանիքներն են ստանում սոցիալական օգնություն։ Սոցիալապես անապահով յուրաքանչյուր 4 ընտանիքներից դրամական օգնություն է ստանում միայն երեքը։ Միևնույն ժամանակ, ես դրական եմ գնահատում պետական ապահովագրության ծրագիրը, որը բնակչությանը պաշտպանում է ծայրահեղ աղքատությունից»։












































