Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Գլենդելում ընտրություններ են․ հինգ հայ թեկնածուներից ում կընտրի համայնքը

Գլենդելի քաղաքային խորհրդի մարտի երեքի ընտրություններին ութ թեկնածու է առաջադրվել, որոնցից հինգը հայ են՝ Գրեգ Աստորյան, Արտաշես Արդի Քասախյան, Վիլյամ Քեշիշյան, Լեոնարդ Մանուկյան, Վարդան Ղարպետյան։ Գլենդել քաղաքի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արտաշես Արդի Քասախյանը, ըստ շրջանառվող լուրերի, ամենամեծ շանսերն ունի այս ընտրություններին, թեև գլենդելահայերը նշում են, որ այս անգամ իրականում շատ մեծ ընտրություն չունեն, ավելին՝ համայնքից շատերը ձայն չեն տա հայ թեկնածուներից և ոչ մեկին։ Արտաշես Արդի Քասախյանին աջակցող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների ՀԱՅԴՈՒԿ կազմակերպությունը և ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբը։

Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին, նշեց, որ պետք է կարևորել ոչ թե այն, որ հայ է և կուրորեն գնալ ձայն տալ հային, այլ թե արդյոք նա համապատասխանում է այդ աշխատանքին։ Այնուամենայնիվ, Հովակիմյանն առանձնացրեց Արդի Քասախյանին, որը, նրա խոսքով, որպես Գլենդել քաղաքի քարտուղար՝ հանրօգուտ աշխատանք է իրականացրել։

«Պետք է թեկնածուն արժանիքներ, գիտելիք ունենա։ Շուտով կլրանա 35 տարին, որ Գլենդելում եմ ապրում և աշխատում, բայց երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չես մտածում ընտրություններին առաջադրվելու և մասնակցելու մասին, ես շատ հստակ պատասխանում եմ՝ այդ տեղն իմ տեղը չէ։ Այսինքն՝ ես ինձ ոչ թե արժանի չեմ գտնում, այլ որ ուրիշ տեղ ես շատ ավելի օգտակար կարող եմ լինել իմ համայնքին։ Ամեն մեկը պետք է շատ հստակ իրեն հարց տա՝ ինչ ունի տալու քաղաքին, արդյոք աթոռին պարզապես նստե՞լն է։ Ես չեմ կարծում դա այդքան կարևոր է, եթե դու տալու բան չունես։ Ոչ ոք թող չնեղանա ինձնից, բայց ես, թեև խուսափում եմ անուն տալ և որևէ մեկի վրա ազդեցություն ունենալ իմ արտահայտած դիրքորոշմամբ, բայց կոչ եմ անում՝ տեսեք թեկնածուներից ով ինչ արժանիք ունի և նոր ընտրություն կատարեք»,-նշեց Հովակիմյանը։  Նրա խոսքով՝ պետք է ընտրել այն թեկնածուին, որը արժանի է առաջիկա չորս տարիներին ծառայել Գլենդելի քաղաքային խորհրդում։

Հովակիմյանը նշեց, որ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդում հայեր ունենալն անհրաժեշտություն է, որպեսզի հայօգուտ որոշումներ կայացվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում