Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ակնարկել է, որ կցանկանար մնալ Ռուսաստանի Դաշնության նախագահ նաև 2012 թ.-ից հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք մի անգամ խոսել ենք Անգելայի (Մերկելի.- 1in.am) հետ, որ մի ժամանակ մենք էլ կնախագահենք այս համաժողովում: Եվ մենք պայմանավորվեցինք, որ դա դեռ շուտ չի լինի»,- ասել է Մեդվեդևը «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի ժամանակ Հանովեր քաղաքում: Այս համաժողովում գործող ղեկավարները չեն նախագահում:
Այս խոսքերում արևմտյան լրատվամիջոցներն ակնարկ են տեսել, որ Մեդվեդևը գնում է երկրորդ ժամկետի:











































