Friday, 26 04 2024
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասկանալի է` Սերժ Սարգսյանի բոստանը քար գցելու խնդիր կա. Թող սիամական ընկերները իրար մեջ փորձեն լուծել հարցերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Պարոն Նորիկյան, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով տեղեկատվական կոնֆերանս են անցկացրել, որտեղ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, թե Մարտի 1-ի գործը, որ անցած 10 տարիներին ներկայացվել է հանրությանը, մեծամասամբ կառուցված է մի շարք միֆերի վրա, որոնցից մեկն էլ թիվ «0038» հրամանն է: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործը, որքանո՞վ է այն փակուղային վիճակում։

– Նախ՝ եթե այդ դիտանկյունից ենք մոտենում խնդրին, ապա ի՞նչն էր խանգարում Հայաստանի նախորդ իշխանությանը, որ 2008-2018 թվականների ընթացքում հանրության մոտ ցրեր այդ, ինչպես այսօր ասում են, միֆերը, և Մարտի մեկի իրադարձությունների հետ կապված հանրությանը ներկայացնեին, իրենց իսկ պնդմամբ, իրականությունը։ Իրականացնեին օբյեկտիվ քննություն, բացահայտեին Մարտի մեկի տասը զոհերի կատարողներին, կազմակերպիչներին, յուրաքանչյուրի արարքին տային համարժեք իրավական գնահատական։ Ի՞նչն էր խանգարում քաղաքական նախորդ իշխանությանը ունենալ մարտի մեկի էջի հանգուցալուծում, որպեսզի մենք տասներկու տարի անց չկարողանայինք բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները դեռևս առկա չեն։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, թե արդյոք փակուղի չի՞ տանում այս գործը, նախ՝ եթե խոսքը դատարանում գտնվող Քոչարյանին վերաբերող քրեական գործին է վերաբերում, ես բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ պաշտպանական թիմը իր դատավարական իրավունքներն իրացնելու արդյունքում ձգտում է հասնել նրան, որ Քոչարյանի գործով դատաքննությունը չսկսվի՝ մինչև Վենետիկի հանձնաժողովից կամ ՄԻԵԴ-ից ստացվեն ՍԴ-ի դիմումի հիման վրա խորհրդատվական եզրակացությունները: Ես չեմ կարող ասել, թե ինչ բովանդակության եզրակացություն կարող է լինել, բայց ակնհայտ է, որ Քոչարյանի պաշտպանական  թիմը սպասում է այդ եզրակացությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Որ դա կարող է որոշակի բովանդակային առումով փոխել դատավարության էությունը, տրամաբանությունը՝ ես չեմ բացառում, բայց ակնհայտ է, որ դրան է տանում պաշտպանական թիմը: Իսկ մյուս գործը, որ դեռևս գտնվում է ՀՔԾ-ում, ես պարզ հայտարարում եմ, որ դժգոհ եմ այդ քննության որակից: Արդեն երկրորդ տարին է լրանում, որ ՀՔԾ-ում քննվում է այդ գործը, բայց խնդիրը քանի հատոր քննելու մեջ չի, տարբեր դատավարական գործողություններ անելու մեջ չի, խնդիրը կոնկրետ արդյունքի մեջ է: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ 10 զոհերի կազմակերպիչներն ու կատարողները բացահայտվեն: Պետք է պարզապես ազնիվ լինել ժողովրդի հետ ու ասել, որ մենք ի վիճակի չենք, կամ հնարավորությունները սպառված են, կամ դժվար է բացահայտելը: Լիմիտ կա համբերության, նաև քննության խելամիտ ժամկետների լիմիտ պետք է լինի: Իմ խորին համոզմամբ՝ քանի դեռ մենք չունենք 10 մահերի իրական բացահայտումները, դրանք կատարողների ու կազմակերպիչների արարքներին հստակ իրավական գնահատական չի տրվել, այս էջը որևէ ձևով հնարավոր չի լինելու փակել:

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ դատական նիստերից մեկի ժամանակ Քոչարյանը սլաքներն ուղղեց դեպի այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ նման լիազորություն ունեցել է վարչապետը, ոչ թե նախագահը:

– Քոչարյանի գործողությունների և դատարանում նրա ասած արտահայտությունների միջև էական հակասություններ կան: Այո, ֆորմալ առումով, այն ժամանակվա գործող Սահմանադրությամբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն եղել են կառավարությանն առընթեր մարմիններ: Բա եթե, պարոն Քոչարյան, կառավարությանն առընթեր էին այդ մարմինները, դուք ի՞նչ գործ ունեիք, ինչո՞ւ էիք նրանց հրավիրում նախագահական նստավայր և հատուկ հրահանգավորումներ տալիս: Ասեիք՝ վարչապետ, քեզ առընթեր մարմիններ են, դու էլ հրահանգավորի ու ղեկավարի օպերացիաները: Հլա բանակի պարագան հասկացանք, դուք բանակի գերագույն գլխավոր հրամանատարն եք եղել, հավաքել եք բարձրագույն սպայակազմին: Բայց նույն Քոչարյանն ասում է, որ նույն օրը ինքը հանդիպումներ է ունեցել նաև ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Բոլորի համար հասկանալի է, և երանի բոլորն իրենց սահմանադրական գործառույթների մեջ լինեին, մենք էլ այսպիսի խնդրի առաջ չէինք կանգնի: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի բոստանը քար գցելու խնդիր կա, պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա, բայց, կներեք, դա հանրության խնդիրը չէ: Թող երկու սիամական ընկերները իրար մեջ փորձեն լուծել հարցերը, դա բացարձակապես իրենց երկուսի խնդիրն է: Ես հույս ունեմ, որ դատարանը յուրաքանչյուրի արարքին կտա համապատասխան իրավական գնահատական, թե բոլոր դեպքերում ոստիկանության գործողություններն ում կողմից են հրահանգավորվել, ում կողմից են ղեկավարվել, ով է տվել մարտական հրազեն կիրառելու համապատասխան հրահանգներ, ինչու են այդ մարդիկ հավաքվել այդտեղ, ինչ գործողություններ են իրականացրել: Ես հույս ունեմ, որ մենք կստանանք այդ բոլոր հարցերի պատասխանները:

– «Մարտի 1»-ի գործի բացահայտման առումով գործող դատական համակարգից մեծ սպասելիքներ կա՞ն:

– Ամենաբարդ հարցն է. ես կարծում եմ, որ «Մարտի 1»-ի գործը այս դատական համակարգի փորձությունն է, պատասխանատվության, արժանապատվության խնդիրն է: Ես բոլորովին այլ պատկերացում ունեի, անկեղծ ասած, բոլորովին այլ ակնկալիքներ եմ ունեցել մեր իրավապահ համակարգից, այդ թվում՝ դատական համակարգից՝ մտածելով, որ, այնուամենայնիվ, օրինականության վերականգնման գործընթացը, որքան էլ դժվար է լինելու, բոլոր դեպքերում բոլորի պատվախնդրության հարցը կլինի: Բայց ես հիմա նկատում եմ, որ ես իմ լավատեսության մեջ այնքան էլ իրատես չեմ եղել: Բոլոր դեպքերում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ՝ տարիների կապվածություն, փոխադարձ ոչ ֆորմալ կապեր, ազդեցություններ, որոնք իրենց կնիքն են թողնում արդարադատության իրականացման գործընթացում, ուստի ես համոզվում եմ, որ արդար դատական համակարգ ունենալու համար մենք բավական երկար ճանապարհ ունենք անցնելու: Այդտեղ, իհարկե, իսկապես լուրջ վտանգներ կան նաև «Մարտի 1»-ի գործով լիարժեք ու լիակատար արդարադատություն իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում