Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը վերջին ժամանակահատվածում երկար ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ: Այս մասին նաև ասել է անձամբ երգիչը մամլո ասուլիսի ժամանակ: Իր ընկերոջ հետ նրանք նախընտրում են ակումբներ և երեկույթներ գնալու փոխարեն մնալ տանը՝ երեխաների հետ: 2008 թ.-ին փոխնակ մոր շնորհիվ Ռիկի Մարտինն ու իր ընկեր Կառլոս Գոնսալեսը երկու զույգ տղաներ ունեցան:
Սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող այս ընտանիքում ծնվեցին Վալենտինոն և Մատեոն: Սա նշանակալից իրադարձություն էր երիտասարդ ընտանիքի համար, որոնք ամեն օր գտնվում են տասնյակ ֆոտոխցիկների և լրագրողների հսկողության տակ: Մարտինն ասել է, որ նախկինում ինքն ուշադրության է արժանացել տասնյակ այլ մարդկանց կողմից: Հիմա, ըստ երգչի, ժամանակն է կիսվել դրանով իր հարազատ երեխաների հետ:
Երգիչը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի դուրս գալ տանից, քանի որ իր երեխաները պետք է լինեն հսկողության տակ: Ռիկի Մարտինն ասել է, որ իրեն հաճույք է պատճառում բոլորով նստել հեռուստացույցի առջև՝ գիշերային ակումբներ գնալու և տարբեր շոուներին մասնակցելու փոխարեն: Բացի այդ, նա հեքիաթ է կարդում երեխաների համար քնելիս: Իսկ ամենակարևորն այն է, ըստ երգչի, որ երեխաները գնահատում են նրա ցուցաբերած ուշադրությունը:









































