Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ինչպես պետք է խորհրդարանը արձագանքի համաճարակին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է․ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՆ

Աշխարհում մահաբեր կորոնավիրուսի տարածման ծավալները առավել քան մտահոգիչ են։ Եթե օրեր առաջ այդ սպառնալիքը թվում էր մեզանից շատ հեռու, և մենք ընդամենը հետևում էինք միջազգային լրահոսին, ապա այսօր կորոնավիրուսը հասել է ընդհուպ մեր սահմանին. աշխարհում մահացությունների թվով երկրորդ երկիրը մեր հարևան Իրանն է, որի հետ հարկադրված էինք ժամանակավորապես սահմանափակել օդային ու ցամաքային հաղորդակցությունը։

Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել մեր մյուս հարևան Վրաստանում։ Վարակի երեք դեպք է արձանագրվել Ռուսաստանում, որտեղ ունենք աշխարհում ամենամեծ համայնքը։ Ստույգ տեղեկություններ չկան, բայց մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի դեպքեր կարող են արձանագրված լինել մեր մյուս հարևան երկրում՝ Թուրքիայում։

Այսինքն՝ համաճարակի հետ կապված Հայաստանի շուրջ օղակը, ցավոք, գնալով սեղմվում է։ Բացառված չէ, որ ապագայում մենք ստիպված լինենք կրկին սահմանափակումներ մտցնել հարևանների հետ հաղորդակցության հարցում՝ հայտնվելով ընդհուպ ամբողջական մեկուսացման մեջ։ Ակնհայտ է, որ խնդիրն արդեն իսկ ստանում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճան։ Իսկ դա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն ու հասարակություն, պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին։ Այս պահին առողջապահության նախարարությունը, պատկան մյուս մարմինները կատարում են իրավիճակին համարժեք, կանխարգելիչ միջոցառումներ։ Բայց վտանգի ավելի սաստկացման դեպքում ստանդարտ քայլերը կարող են բավարար չլինել։

Ակնհայտ է, որ խնդիրն այլևս միայն առողջապահության նախարարության ու մնացած տեսչական մարմինների դաշտում չէ, խնդիրն այլևս պետք է վերաբերի ողջ պետական կառավարման համակարգին։

Երկրի ու հասարակության անվտանգությանը վերաբերող այս խնդրի լուծման գործում պետք է ներգրավվի նաև խորհրդարանը՝ որևէ ձևաչափով աշխատանքային խումբ ստեղծելով։ Դա հնարավորություն կտա մի կողմից՝ վերահսկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցում գործադիրի աշխատանքը, մյուս կողմից՝ աջակցել նույն գործադիրին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու նոր գաղափարներով, նոր լուծումներով ու առաջարկություններով։ Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում կորոնավիրուսի խնդիրն արդեն իսկ դարձել է քննարկման առարկա, մի շարք պետություններում օրենսդիրը գործադիրին այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կատարելու որոշումներ է կայացրել։ Մենք ևս ամեն օր կարող ենք բախվել այդ անհրաժեշտությանը։ Հետևաբար անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել խորհրդարանական համապատասխան աշխատանքային խումբ և պատրաստ լինել իրադարձություններին օպերատիվ արձագանքելու հրամայականին՝ կախված դեպքերի զարգացման ընթացքից։

Հանրության առողջության պաշտպանությունը պետության առաջնային գործառույթներից ու պարտականություններից մեկն է։ Դրա ապահովման գործին պետք է մասնակից դառնան հանրային կառավարման բոլոր ենթահամակարգերը, այդ թվում՝ նաև օրենսդիր իշխանությունը։ Անթույլատրելի է ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը միայն առողջապահության նախարարությանը թողնելու մոտեցումը։ Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է, որի լուծմանը պետք է մասնակցենք բոլորս՝ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում։

https://www.facebook.com/2299952536702127/posts/3100689489961757/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում