Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Ռուսական մամուլն աշխատում է «հասարակաց տան» բարոյականությամբ. նրանք մեզ համարում են «դավաճան ամուսին»

Մինչ Հայաստանում ՌԴ դեսպանը մտահոգություն է հայտնում ազգային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ, ռուսական ԶԼՄ-ներում շարունակվում է հակահայ հերթական քարոզչությունը։ Ռուսական «Նեզավիսիմայա գազետան», օրինակ, հրապարակել է մի ադրբեջանցու հոդված Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Իսկ թե ինչեր են պարբերաբար հայտարարում «յան» ազգանունով ռուսաստանահայ գործիչները Հայաստանի նոր իշխանությունների, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին ամեն հարմար առիթի՝ արդեն ոչ ոքի համար նորություն չէ։ Ստացվում է՝ Էրդողանը Բաքվում է հակահայկական քարոզչությամբ զբաղված, իսկ Ռուսաստանում էլ դրանով զբաղված են, այսպես կոչված, ծագումով ինչ-որ հայեր և այլ շրջանակներ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ գործ ունենք Ռուսաստանի պետական քաղաքականության հետ: «Նախևառաջ ներկայիս Ռուսաստանը թքած ունի ճշմարտության վրա։ Այսօր ռուսական մամուլն աշխատում է, այսպես ասենք, «հասարակաց տան» բարոյականությամբ, մամուլն էլ ռուսական պետության շարունակությունն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում սրանով Մոսկվան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նախևառաջ պարզ է, որ այստեղ փող է շրջանառվում։ Երկրորդ խնդիրը, որ նրանք լուծում են՝ սիրաշահում են Ալիևին, որը նրանց պետք է, և սրանով նրանք հարվածում են ՀՀ իշխանությանը, որը ևս նրանց պետք է։ Այսինքն՝ սրանով նրանք միանշանակ երկու օգուտ ունեն, հետն էլ՝ գումար են դնում գրպանները»։

Ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը՝ հարցին ի պատասխան Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Պետությունը պետք է աշխատի այդ քարոզչության դեմն առնելու համար։ Դրա համար պետությունն ունի ռեսուրսներ, նաև հնարավորություններ և համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, որպեսզի ճշմարտությունը վեր հանի ու ներկայացնի աշխարհին։ Նաև պետք է քայլ արվի այս ուղղությամբ։ Շատ պարզ մի խնդիր է բաց մնում՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերն, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի որպես Հայոց ցեղասպանություն Ադրբեջանում։ Այդ քայլը մինչ այժմ չի արվել, ու ինձ համար հասկանալի չէ, թե ինչու։ Երկրորդ՝ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է պաշտոնական մակարդակով ոգեկոչեն այդ օրերը։ Հիշատակի օրերը հենց մեր դեսպանատներում, մեր մշակութային օջախներում պետք է հիշվեն։ Ի վերջո ճշմարտությունը պետք է հաղթանակի, ու այդ ճշմարտության տերը Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը»։

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակը պարարտ հող է ռուսական և ադրբեջանական բռնապետությունների համար, որոնցից ամեն մեկը փորձում է յուրովի իր հարցերը լուծել՝ մեր շահերի ու նյարդերի հաշվին. «Խնդիրը շատ պարզ է՝ մենք դա թո՞ւյլ ենք տալիս, թե՞ ոչ։ Պարզ է, որ սա անթույլատրելի է, և հետևաբար թույլ չտալու համար պետք է համապատասխան ռեսուրսներ հատկացվեն այս ամենին՝ դիվանագիտական, ինտելեկտուալ, նյութական։ Սա պետք է պետականորեն կառավարվի, որովհետև անթույլատրելի է, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի անվան հետ են խաղում՝ մեղադրելով բաների մեջ, որոնց հետ մենք կապ չունենք»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ սրա պատճառը Ռուսաստանում տիրող քաղաքական անցումային շրջանն է, քաղաքական ճգնաժամը: «Նաև՝ իշխանափոխության անհրաժեշտությունը, քաղաքական լճացում է, ու դրանից դուրս գալու փնտրտուքն է զարգացման ապագա տարբերակների միջև։ Ռուսաստանի լիբերալացման ծրագիրը շատ թույլ շարժում է, դրա հետ մեկտեղ կա շատ հզոր շովինիստական, մեծապետական, հետադիմական շարժում՝ Պուտինի ղեկավարությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ շարժման հետ կապված կան անորոշություններ՝ շատերին թվում է, թե դա խոսքի ազատությունն է, կարծիքների ազատությունը, քննարկումը. «Իսկ իմ կարծիքով՝ այդպես չէ։ Այդ ազատությունը թվացյալ է, իրականում ռուսական պետությունը կուրսը փոխում է այն աստիճան, որ պետական հեռուստատեսությամբ քննարկվում է ֆեդերացիայի վերացումը, այսինքն՝ կան ռուսական պետություն և նրա բարեկամ այլ ժողովուրդներ։ Ռուսաստանը պետք է հայտարարվի ռուսական պետություն և դրա բարեկամ ժողովուրդների պետություն։ Բնական է, որ ազգային փոքրամասնությունները ռուսական պետությունում դառնալու են երկրորդ սորտի։ Սահմանադրական այն փոփոխությունները, որ արդեն Ռուսաստանում դրվել է քվեարկության, ենթադրում են հետևյալը. ավտոնոմ մարզերը կկորցնեն իրենց ավտոնոմիան, կդառնան սովորական գուբեռնիաներ։ Հասկանալի է, որ նախկին սովետական հանրապետությունները՝ այդ թվում նաև Հայաստանը, որոնք, այս շովինիստական կուրսի կողմնակիցների կարծիքով, ապօրինաբար ու անարդարացիորեն պոկվել են մայր ռուսական պետությունից, իմպերիայից՝ դավաճանի կարգավիճակ ունեն նրանց աչքում։ Նրանք մեզ համարում են դավաճան ամուսին, նրանց կարծիքով՝ մենք արտամուսնական կապ ունենք Արևմուտքի հետ, դրա համար էլ այդ ամենը տեղի է ունենում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում