Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Բաքուն պատասխանել է. Երևանի նոր ու ռազմավարական նպատակը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, որտեղ Հայաստանի նախարարը հայտարարել էր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության առաջնահերթության և անքննելիության մասին: Ադրբեջանի արձագանքը, մեղմ ասած, կանխատեսելի է. Բաքուն դարձյալ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և դարձյալ խոսում, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասին:

Իրավիճակի այդ իրարամերժությունն արդեն վաղուց նորություն չէ և հերթական անգամ խոսում է այն մասին, որ արցախյան հարցում Հայաստանի անելիքը և խոսելիքը գործնականում վաղուց արդեն Ադրբեջանը չէ, այլ Մինսկի խմբի համանախագահները, ուժային կենտրոնները: Ադրբեջանի հետ Հայաստանը չունի խոսելու բան, և այդ համատեքստում բանավիճելու բան էլ չունի:

Մյունխենում Ալիևի հետ քննարկումը Նիկոլ Փաշինյանը որակեց շրջադարձային: Այն իսկապես այդպիսին էր՝ մի շարք առումներով, սակայն դրանցից գլխավորը թերևս պետք է լինի այն, որ Մյունխենը Հայաստանի համար ու նաև միջազգային հանրության համար ակնառու դարձրեց մի բան՝ Բաքուն Հայաստանի զրուցակից չէ:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Երևան-Բաքու այդ ձևաչափը միջազգային հանրության համար բավականին հարմար ձևաչափ է, պատասխանատվությունն ու, այսպես ասած, գլխացավանքը զգալիորեն նվազեցնող ձևաչափ: Այն պետք է փոխի Երևանը, միջազգային հանրությունը չի ցուցաբերի բավարար նախաձեռնողականություն կամ էնտուզիազմ, և դա բարդ է նաև մի շարք այլ առումներով: Երևանը պետք է դնի իրական քաղաքականության ռեժիմում ձևաչափի փոփոխության հասնելու նպատակ: Խոսքը Մինսկի խմբի ձևաչափի մասին չէ, այլ միջազգային հանրության ընկալման, թե Բաքուն ու Երևանը, այսպես ասած, հանդիպակաց սուբյեկտներ են: Երևանն ու Բաքուն այդպիսին չեն ու չեն կարող լինել՝ մի շարք պատճառներով, ընդհուպ քաղաքակրթական:

Մյունխենը շրջադարձային պետք է լինի այն իմաստով, որ Երևանն այլևս իր համար պետք է քաշային կատեգորիայի նվազում դիտի Ադրբեջանի հետ այդօրինակ բանավեճերն ու զրույցները, Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դիտարկվելը: Այդ նպատակը պետք է դնել, ընդ որում՝ առավել մոտ հեռանկարի համար, քան 2050 թվականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում