Վերմիշյանը որոշել է գյուղի տները քանդել, թող գան տեսնեն՝ գյուղերը դատարկվում են։ Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է բողոքող գյուղացին։
«Քարաշեն տունը քանդում են։ Մենք չենք ուզում գյուղից հեռանալ։ Որոշում են կայացրել, որ 60տոկոս և 40 տոկոս՝ տունը քանդելուց հետո գումար են տալիս, բայց գյուղացին չի ուզում քանդել տունը, ուզում է գյուղում մնալ։ Գումարը տան՝ գյուղացին մնա գյուղում։ Գյուղերը դատարկվում են»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ դիմելով վարչապետին. «Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան։ Այդ հարցով հանձնաժողով ստեղծեք»։