Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թևի անվերապահ հաղթանակի մասին:
Նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հակառակորդներն ստանում են ձայների մեծամասնությունը Մեջլիսում, փետրվարի 26-ին գրել Է Al Eqtisadiah գործարար թերթը: Նշվում է, որ նախնական արդյունքների համաձայն՝ Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերն ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որի առաջնորդը մայրաքաղաքում դարձել է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը,նա հավաքել է 1,2 միլիոն ձայն:
Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկության օրվանից հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: Այդ արդյունքներն այժմ պետք է պաշտոնապես հաստատվեն Սահմանադրության պահապաների խորհրդի կողմից: Բացի դրանից, 11 նահանգներում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 20 տոկոսը, ուստի այդ տեղամասերում ապրիլի 17-ին տեղի կունենա երկրորդ փուլը: