Royal Bank of Scotland-ի փորձագետները կարծում են, որ պարտքերի եվրոպական տնտեսական ճգնաժամն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կարող է վերածվել մի իրավիճակի, որը համակարգային նշանակություն կարող է ունենալ եվրոյի վրա:
Bloomberg գործակալությանը փորձագետ Հարվինդեր Շանն ասել է, որ Եվրոպայի կարգավորող մարմինները դժվար թե հասցնեն իրադարձությունների հետևից, ինչը կհանգեցնի «եվրոյի կլինիկական մահվան»՝ դրդելով ավելի որոշակի գործողությունների իրականացման:
Փորձագետն ասել է, թե ճգնաժամի ներկայիս խորացումը և դրա տարածումը կապված է այն բանի հետ, որ շուկան հասկացել է՝ Եվրամիության պատկան մարմիններն անհրաժեշտ կերպով չեն արձագանքում զարգացումներին կամ կորցրել են վերահսկողությունը: Որպես այս խոսքերի ապացույց է բերվում իրադարձության զարգացումը Հունաստանում: